Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Բաքվում կալանավորված Ռուբեն Վարդանյանին «հնարավորություն է տրվել» հրապարակային հայտարարություն անելու:
Վարդանյանը, շուրջ մեկ տարի Բաքվում կալանավորված լինելով, արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսի ժամանակ արած հայտարարություններին, որոնք կապված են եղել իր հետ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Բաքվում Վարդանյանին հարցեր են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված: Վերջինս, Ադրբեջանի բանտային խիստ ռեժիմում գտնվելով, կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ, ստացել հաստատում, որ նման հայտարարություններ իսկապես հնչել են, և որոշել է հրապարակային արձագանքել դրանց:
«Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից:
Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում:
Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:
Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.
1. Մենք գործընկերներով չենք ցանկանում և չենք միջամտի Հայաստանի քաղաքականությանը:
2. Մենք զբաղվում ենք բարեգործությամբ՝ անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարևոր հարց և կարևոր մարդասիրական առաքելություն:
3. Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է: 2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքը ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել եմ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։