Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անկարայի և Դամասկոսի միջև համաձայնություն չկա Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի հանդիպման վերաբերյալ,  РИА Новости-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

Երկար տարիների ընթացքում Թուրքիայի և Սիրիայի նախագահների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ կամ մի փոքր ավելի ուշ, երկուշաբթի հայտնել էր թուրքական կառավարամետ Milliyet թերթի սյունակագիր Աբդուլլահ Կարակուշը։

«Այդ հարցում (Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների հանդիպման) համաձայնություն չկա»,- РИА Новости-ին հեռախոսով հայտնել են գրասենյակից։

Գործակալության զրուցակիցը հրաժարվել է մեկնաբանել այն հավանականությունը, որ առաջնորդները միմյանց կողջունեն, եթե ժամանեն Կազանի գագաթնաժողովին։

257