Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկյան Varian  ընկերության Halcyon սարքի շնորհիվ` ճառագայթային թերապիան դառնում է առավել արդյունավետ` ապահովելով պացիենտի հարմարավետությունը և անվտանգությունը:

Այս սարքավորումը հնարավորություն է ընձեռում իրականացնել ճառագայթային թերապիա՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև ճառագայթումն իրականացնել շնչառության հսկողությամբ: Սարքը հնարավորություն է տալիս բուժել քաղցկեղը` չվնասելով հարակից առողջ հյուսվածքները:

Ունի մի շարք առավելություններ՝

- Ունի  3D պատկերագրման համակարգ, որն օգնում է առավել լավ տեսնել և պլանավորել բուժումը՝ համապատասխանեցնելով այն յուրաքանչյուր պացիենտի:
- Ունի ներկառուցված կոնուսային փնջով KT, ինչը հնարավորությունէ տալիս իրական ժամանակում տեսնել նորագոյացությունը և հարակից առողջ հյուսվածքները:
- Շնորհիվ տեխնիկական առանձնահատկությունների` հնարավորություն է տալիս նվազեցնել բուժման տևողությունը` հասցնելով այն հաշված րոպեների:
- Halcyon-ը ունի ինտուիտիվ կառուցվածք, ինչը հեշտացնում է սարքի օգտագործումը և նվազեցնում է թերապիայի ժամանակը։

«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում առկա է ճառագայթային թերապիայի համար նախատեսված Varian Halcyon սարքավորում:  Կենտրոնը նպատակաուղղված է պացիենտներին առաջարկել քաղցկեղի ճշգրիտ և արդյունավետ բուժում։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ համատեղ կառուցել է ճառագայթային բուժման կենտրոն՝ հագեցած ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային ժամանակակից սարքավորումներով:

Կենտրոնը հագեցած է նաև պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆով, որը, ըստ պատասխանատուների, եզակի է ՀՀ-ում:

514