Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կարծում եմ, որ արդարադատության նախարարի պաշտոնը կարևոր պաշտոն է և այնտեղ գտնվող մարդը պետք է լինի քաղաքական թիմից»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Գրիգոր Մինասյանի կողմից ներկայացված հրաժարականին։
«Կատարել ենք վերահսկողական գործառույթ և դա մանրամասնելու համար երկար ժամանակ է պետք։ Ես հիմա նպատակահարմար չեմ համարում։ Մեկ օրվա մեջ ի հայտ չեն եկել այդ մտահոգությունները, հետևաբար դրա մասին խոսել, որ երեկ է քննարկվել, ճիշտ չէ», - ասաց նա։
Ըստ նրա՝ Մինասյանի հրաժարականի պատճառը նաև փոխնախարարը չէ։ Դա շատ փոքր միջադեպ է եղել։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Մանրամասները տեսանյութում