Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա՝ հենց այսօր համաձայնեցված այն կետերը, որ կան, կնքենք, որովհետև դեռ, եթե չեմ սխալվում, գործընկերոջս հետ հանդիպման ժամանակ, նա ասաց, որ 5 սկզբունքների հիման վրա նրանք առաջարկում են խաղաղության պայմանագիր կնքել, և ես ասացի, որ Հայաստանը պատրաստ է այս 5 սկզբունքներին: Հիմա մենք ունենք համաձայնեցված 13 և 3 սկզբունք»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նկատեց, որ եթե իրոք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի և իրոք Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է խաղաղություն տարածաշրջանում, ապա գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում և ՀՀ-ն սպասում է պաշտոնական Բաքվի արձագանքին:
«Թե խաղաղության պայմանագիրը ո՞ր հարթակում կկնքենք, ո՞նց կկնքենք, որտե՞ղ՝ թող առաջարկեն, որպեսզի քննարկենք: Դուք գիտեք, որ նույնիսկ միջազգային գործընկերներն են հարթակներ առաջարկում, այսինքն սա ևս մեսիջ է, որին միջազգային հանրությունը սպասում է»,- ասաց Սիմոնյանը: