Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինան այժմ ավելի քան երբևէ մոտ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։
«ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին. ինչպես գիտեք, հուլիսին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում դաշնակիցները համաձայնեցին, որ Ուկրաինայի ուղին դեպի ՆԱՏՕ-ին անդամակցություն անշրջելի է։ Ինչպես ասացի, Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ, մենք ունենք օգնության համապարփակ փաթեթ, որն օգնում է Ուկրաինային բարեփոխումներ իրականացնել»,- ասել է նոր գլխավոր քարտուղարը։
Ռյուտեն հավելել է, որ այսօր շատերն աշխատում են ուկրաինացիների հետ՝ բարելավելու և բարեփոխումներ իրականացնելու համար։
Գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը դրա վրա վետո չի ունենա։