Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 3-ին պայթյուն և հրդեհի բռնկում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Տարոն Ֆարմանյանին պատկանող թիվ 13 բնակարանի ննջասենյակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Մասամբ այրվել է ննջասենյակի և հյուրասենյակի գույքը և պատուհանը։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են դեպքի հանգամանքները։