ՄՊՀ-ն հարուցել է վարույթ «Յուտաքսի» ընկերության կողմից առերևույթ մոլորեցնող հրապարակման առնչությամբ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «Յուտաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։
Ընկերությունը Utaxi ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ամենամատչելի տաքսին Երևանում, ամենացածր սակագները դեպի մարզեր, անհավատալի՞ է, ներբեռնիր և համոզվիր» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ պատվեր գրանցելիս որոշ դեպքերում Utaxi հավելվածում առաջարկվող գներն ամենամատչելին չեն։
07 Հոկտեմբեր, 2024 16:00
251