Մահացել է «Բարսելոնայի» նախկին խաղացողն ու գլխավոր մարզիչը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
74 տարեկանում մահացել է Նիդերլանդների հավաքականի, «Բարսելոնայի» եւ «Այաքսի» նախկին կիսապաշտպան Յոհան Նեսկենսը, հաղորդում է Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության (KNVB) կայքը։Նա մահացել է հոկտեմբերի 6-ին Ալժիրում։
Ազգային թիմում Նեսկենսը մասնակցել է 49 հանդիպման, խփել է 17 գոլ։ Նեսկենսը 1974 եւ 1978 թվականների աշխարհի առաջնությունների եզրափակիչների մասնակից է, աշխարհի կրկնակի արծաթե մեդալակիր։
Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է Նիդերլանդների եւ Ավստրալիայի հավաքականները եւ «Բարսելոնան»։
08 Հոկտեմբեր, 2024 03:24
559
Անահիտ Մանասյանն ու Հաննա Յոհանսոնն ամփոփել են 2024 թվականի ընթացքում իրականացված միջոցառումները
02 Դեկտեմբեր, 2024 18:24
Սքարլեթ Յոհանսոնը զայրացել է, որ ChatGPT-ի նոր տարբերակի ձայնային օգնականը «խոսում է» իր ձայնով
21 Մայիս, 2024 15:50
Յոհաննեսբուրգի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 73 մարդ է զոհվել
31 Օգոստոս, 2023 19:47