Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի հարցով ամենադժվար բանակցությունները տեղի են ունեցել 2022 թվականին և վերաբերել են զենքի մատակարարմանը և դրանց կուտակմանը։

«Ես քրտնաջան աշխատեցի՝ փորձելով համոզել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անել ավելին՝ ավելի շատ ռազմական աջակցություն տրամադրել։ Որոշ դաշնակիցներ դա արեցին, բայց դա համեմատաբար սահմանափակ էր և շատ դժվարին»,- կիսվել է Ստոլտենբերգը:

Որպես օրինակ՝ Ստոլտենբերգը խոսել է ամերիկյան արտադրության Javelin շարժական հակատանկային համակարգի մատակարարման հետ կապված իրավիճակի մասին։ Համալիրների մատակարարման գաղափարը երկար ժամանակ համարվում էր սադրիչ և դաշինքի ներսում բազմաթիվ քննարկումների տեղիք էր տալիս։

376