Կասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դ-Ռ» ՍՊ ընկերությանը պատկանող «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ախուրյան, Հացիկ բնակավայր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝
- արտադրամասի, պահեստային և սառնարանային հատվածների հատակների մակերևույթների որոշ հատվածների սալիկներ եղել են կոտրված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղի վրա եղել են կեղտի կուտակում և բորբոս, եղել է մասնիկները թափվելու վտանգ,
- արտադրական շինության դուռը եղել է ոչ նորոգ և անհարթ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
26 Հունիս, 2026 17:22
72
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
26 Հունիս, 2026 15:41
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
26 Հունիս, 2026 10:59
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
24 Հունիս, 2026 13:40