Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում հունիսի 26-ին կեսօրից հետո, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում հունիսի 26-ի և 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

160