Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է սկսել 700 միլիոն դոլարի գործարք՝ Թուրքիային կործանիչների շարժիչներ մատակարարելու համար. հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցմանը։

Ըստ գործակալության՝ գործարքը վերաբերում է մի քանի տասնյակ շարժիչների։

Օրենսդիր մարմինն այժմ 15 օր ունի գործարքը կասեցնելու համար, եթե համաձայն չլինի ծրագրերին։

Գործակալությունը գրում է, որ շարժիչների մատակարարումը «կարևոր ժեստ կլինի Անկարային՝ հուլիսի սկզբին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ»։ Reuters-ը նշում է, որ խոսքը վերաբերում է Թուրքիայի կողմից մշակվող Kaan հինգերորդ սերնդի կործանիչների համար նախատեսված General Electric շարժիչներին։

 

150