Մեկ անգամ ներկայացված տվյալը երկրորդ անգամ չեն պահանջի․ պետական շտեմարանների համար միասնական ստանդարտներ են սահմանվում (տեսանյութ)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության նիստում քննարկվել են պետական տեղեկատվական համակարգերի տվյալների դասակարգման և կառավարման համակարգերին վերաբերող նախագծերը։
Դրանք ներկայացնելով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ սահմանվում են միասնական ստանդարտներ պետական շտեմարաններում տվյալների գրանցման, պահպանման և փոխանակման համար։ Նրա խոսքով՝ փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու «մեկ անգամ ներկայացված տվյալ» սկզբունքի լիարժեք կիրառումը, որպեսզի քաղաքացիները նույն տեղեկությունը տարբեր պետական մարմիններին բազմիցս չներկայացնեն։
16 Հուլիս, 2026 11:51
72