Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆլորիդային պատուհասած «Միլթոն» փոթորկի պատճառով ավելի քան 1,1 միլիոն սպառողներ մնացել են առանց էլեկտրականության՝ վկայում են PowerOutage մոնիթորինգային աղբյուրների տվյալները։

Երրորդ կարգի փոթորիկը ցամաք է հասել մոտ 20:35-ին Սիեստա Քի քաղաքում: «Միլթոնը» կշարունակի իր հետ Կենտրոնական Ֆլորիդա բերել  կյանքին վտանգ սպառնացող փոթորիկներ, հորդառատ անձրևներ ու վնասաբեր քամիներ՝ ուժգին մնալով առնվազն մինչև հինգշաբթի առավոտ:

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ նահանգին մոտեցող փոթորկի պատճառով և կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել տեղական իշխանություններին։ 

335