
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Քաջարանում կայացած «Կրթվելը նորաձև է» շարժումից, կից գրելով.
«Կրթվելը նորաձև է
Մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնելու համար
Մտածելակերպի դրական փոփոխության համար
Կյանքի որակի բարելավման համար
Առողջ հասարակություն ձեւավորելու համար
Ամուր պետություն ունենալու, նոր հայրենիք վերածնելու համար
Ինքնավստահություն ձեռքբերելու համար
Կրթվելը վարակիչ դարձնելու համար
Հաջողությունների հասնելու համար
Նորարար տեխնոլոգիաներին տիրապետելու համար
Մեր հոգեկերտվածքը հղկելու, մարդասիրությունը առաջ մղելու համար
Նախաձեռնողական լինելու համար
Հմտությունների կատարելագործման համար
Սեփական դիրքը հասարակությունում բարելավելու համար
Ինքնաճանաչման համար
Ընտանիքի համար
Գիտելիքը հոգու եւ մտքի հետ ուղիղ կապելու համար
Երաշխավորված կյանք ունենալու համար
Կիրթ մարդը հոգս չի դառնում ուրիշների համար։
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ
2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՎԱԽԵՐԸ ԵՒ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՆՈՐԱՎՁԵՒՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԻ