Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով որպես նվեր պետք է ստանա Կատարի էմիրի ընտանիքից գերշքեղ Boeing 747-8 ինքնաթիը, որը, հավանաբար, կլինի ԱՄՆ-ին օտարերկրյա կառավարության կողմից երբևէ տրված ամենաարժեքավոր նվերը։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ABC-ն ինքնաթիռը անվանում է «պալատ երկնքում»։ Ըստ նախագահի ծրագրերին ծանոթ անձնանց՝ նվերի մասին սպասվում էր հայտարարել այս շաբաթ, երբ Թրամփը կայցելի Կատար՝ իր երկրորդ ժամկետի ընթացքում առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակներում։

Սակայն Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ նվերը չի հանձնվի Թրամփի՝ Կատարում գտնվելու ընթացքում։

284