Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է:

Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով նախագծի նշանակություն, վարչապետն ասաց՝ իրեն երբեմն զարմանք են պատճառում այն մեկնաբանությունները, թե այս նախագիծը որևէ կերպ թելադրված է դրսից՝ արտաքին աշխարհից:

«Սա ուղղակի իրադրության չգնահատման կամ պատճաշ գնահատականի բացակայության հետևանք է, որովհետև այս նախագծով ՀՀ-ն առավել քան շահագրգռված է, բայց թույլ տվեք պարզաբանել, թե ինչու:

Պատկերացրեք՝ մենք զարգանում ենք՝ մեր սահմանային պոտենցիալ ենթակառուցվածքների մեծ մասը չօգտագործելով, որովհետև առաջին՝ չունի ըստ էության համաշխարհային երկաթուղային ցանցին կապվելու իրական և իրատեսական հնարավորոություն, և երկրորդ՝ չունի համաշխարհային՝ Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք ճանապարհային ցանցի հետ ինտեգրվելու իրական հնարավորություն, կամ այդ հնարավորությունները խիստ սահմանափակ են կամ արհեստականորեն խոչընդոտված՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների 100 տոկոսով փակ լինելու հետևանքով։

Այս նախագիծը, ըստ էության, կարող է լինել բարեբախտություն մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության և կայունության համար»,- մանրամասնեց վարչապետը:

 

434