
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ պահանջելով անհապաղ դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահներին լիբանանա-իսրայելական սահմանի մարտական գոտուց:
«Դա պետք է արվի հենց հիմա, անհապաղ»,- ասել է նա:
Այս մասին տեղեկություն են տարածել իսրայելական լրատվամիջոցները։
Լիբանանում ՄԱԿ-ի ուժերը կազմում են մոտ 11,000 զինվոր և քաղաքացիական աշխատակից 48 երկրից: Դրանք տեղադրված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1978 թվականի մարտի բանաձևի համաձայն։
Նշենք, որ Լիբանանում ՄԱԿ-ի ուժերը (UNIFIL) հրաժարվել են լքել իրենց դիրքերը երկրի հարավում՝ չնայած Իսրայելի առաջարկություններին։ Այս մասին Agence France-Presse-ին տված հարցազրույցում ասել է խաղաղապահ ուժերի ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։
«Իսրայելական բանակը խնդրեց մեզ լքել մեր դիրքերը Կապույտ գծի երկայնքով (Լիբանանի և Իսրայելի սահմանը, որն անվանվել է դրա երկայնքով տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների սաղավարտների գույնի պատճառով), սակայն մենք միաձայն որոշեցինք մնալ , քանի որ դրոշը պետք է ծածանվի ՄԱԿ-ի այս գոտում»,-ասել է նա: