Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններում Թեհրանին կոչ է արել նպաստել տարածաշրջանում դեէսկալացիայի հաստատմանը, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Մակրոնն ընդգծել է Իրանի պատասխանատվությունը ընդհանուր դեէսկալացիայի պահպանման համար և կոչ է արել օգտագործել նրա ազդեցությունը ապակայունացնող խաղացողների վրա, ւրոնք վայելում են նրա աջակցությունը»,- ասվում է տեքստում։
Իրանի նախագահն իր հերթին Մակրոնին խնդրել է համագործակցել եվրոպական այլ երկրների հետ՝ «ստիպելու» Իսրայելին «վերջ դնել Գազայում և Լիբանանում իրականացվող ցեղասպանությանն ու հանցագործություններին»։
Առաջնորդները նաև քննարկել են, թե ինչպես երաշխավորել «Հըզբոլլահի և Իսրայելի միջև զինադադարը»: