Հայկական Whatsapp հաշիվների գողությունը շարունակվում է. մեդիափորձագետը մանրամասներ է հայտնել (տեսանյութ)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում շարունակվում է Whatsapp հաշիվների գողությունը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Անհայտ հաքերները շարունակում են զանգվածային կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին:
Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չի: Խնդիրն այն է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում հաղորդագրությունը, բայց ինչ-որ մեկին դա հասնում է: Դա հնարավոր է յուրահատուկ հաքերային հարձակման ձևով»,-հայտնում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
14 Հոկտեմբեր, 2024 19:04
325