Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արման Գրիգորյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Բաղրամյան փ․), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
16 Հոկտեմբեր, 2024 19:04
429