Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում 2020-ին ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու մասին որոշում կայացվեց:

Ըստ այդմ, կառավարությունը կհատկացնի 16,6 մլն դրամ, որը կփոխանցվի ՊՆ-ին՝ այնուհետև համապատասխան ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխանցելու համար:

Որոշման նախագծի համաձայն հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը, նախատեսվում է  անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացումը։

269