Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախարարությունը բժշկական հաստատություններում կամ էսթետիկ վիրաբուժության կլինիկաների լիցենզավորման ոլորտում գնում է ավելի խիստ պահանջների։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նրա՝ առաջիկայում Կառավարության որոշմամբ կընդունվի որոշման փաթեթ, որտեղ նմանատիպ գործունեության տեսակի լիցենզիայի պայմանները ավելի բարձր նիշով են սահմանված լինելու։
Անդրադառնալով վերջերս «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում վիրահատության ընթացքում գրանցված մահվան երկրորդ դեպքին՝ նախարարը մանրամասնեց․ «Խախտումների և այլնի վերաբերյալ վերահսկողությունը իրականացնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, այս պահին էլ որոշակի ստուգումներ է իրականացնում։ Եթե ստուգման արդյունքում հայտնաբերվի լիցենզիայի պայմանների որևէ խախտում, ապա տեսչականը կդիմի մեզ, մենք էլ լիցենզիան կդադարեցնենք կամ կսառեցնենք»։
Ավանեսյանն ընդգծեց՝ պետք է հասկանալի լինեն մահվան պատճառահետևանքային կապերը․ «Մենք հետևողական ենք լինելու, որ պարզվեն ամբողջական հանգամանքները, թե ինչն է հանդիսացել մահվան պատճառը»։
Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Մահացողը Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար: