Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքականության մեջ պոպուլիզմը, երեսպաշտությունը վերացնել չես կարող (որևէ մեկի կամքից անկախ ամեն տեսակ մարդ մտնում է քաղաքականություն), միայն կարող ես դրա ծավալները նվազեցնել։
Այն ինչ կոչվում է խորհրդարանական ընդդիմություն, ոչ միայն հետադիմություն, միջնադար է, ոչ միայն 20-ամյա թալանի, կողոպուտի, ավերի, հետընթացի, հալածանքի, ամենակուլության կենդանի մարմնացում է, այլև պոպուլիզմի, երեսպաշտության, քվազիէլիտարության մի դասագրքային նմուշ, մանավանդ որ չեն լռում ու քաղաքական թատերաբեմն ինքնակամ ու լուռումունջ չեն լքում։
2007-10թթ․ իմ խմբակցության՝ Ժառանգության գործընկերների հետ առաջարկեցինք Արցախը ճանաչել Հայաստանի կողմից որպես պետություն՝ բաց ակնարկելով, որ դա Ադրբեջանից անջատման մասին է՝ Հայաստանի հետ վերամիավորման անխուսափելի քայլով, մանավանդ որ 1992-95թ․ ետ էր շրջվել 1989թ․ Արցախի ու Հայաստանի վերամիավորման հայտնի որոշումը, որը հիշատակված է Անկախության հռչակագրում։ Դա այդ պահին գոնե մեզ տեսանելի լուծումն էր վերացնելու նորմերի այն կոլիզիան, որն առաջացել էր 1991թ․ դեկտեմբերի 10-ի Արցախի անկախության Հանրաքվեով, 92թ․-ից ԵԱՀԿ-ում մեկնարկած բանակցային պրոցեսից՝ երբ Մինսկի գործընթացով ու 1994թ․ Բուդապեշտի որոշմամբ Արցախը դե ֆակտո ու դե յուրե առանձին բանակցային կողմ դարձավ, իսկ 1995թ․ սահմանադրական հանրաքվեով ամբողջացավ Արցախի ու Հայաստանի անջատումը, երբ այլևս Արցախից պատգամավորներ չընդգրկվեցին ՀՀ խորհրդարանում, Արցախն իր ինքնուրույն օրենսդիր, գործադիր ու դատական և ՏԻՄ մարմինները ձևավորեց․ արցախցին էլ Հայաստանի ոչ մի ընտրության չմասնակցեց, ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ոչ մի պարտականություն ու իրավունք չստանձնեց։ ՀՀ այն ժամանակվա իշխանությունների, առավել ևս՝ Արցախի ղեկավարության ու առաջին հերթին Արծվիկ Մինասյանի, Հայաստան դաշինքի ղեկավար, այդ ժամանակ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական որոշումն էր, որ Արցախն առանձին պետություն է, իսկ 1989թ․ ՀՀ ԳԽ որոշումը այլևս պատմական փաստաթուղթ է․․․
Արցախի ճանաչման օրինագիծը ԱԺ-ում շրջանառության մեջ դրվեց 2007թ․ օօգոստոսի վերջին, երբ ՀՀ նախագահ էր աշխատում Ռոբերտ Քոչարյանը։ Դեռևս նրա կառավարությունն էր, որ Կառավարությունում քննարկման ժամանակ այդ օրինագծի ընդունումը ճանաչեց «աննպատակահարմար»։ Հետագայում նույնը արեց նաև Սերժ Սարգսյանի կառավարությունը, երբ օրինագիծը շրջանառեցինք արդեն խմբակցության բոլոր պատգամավորների ստորագրությամբ։
Երկու անգամ՝ Քոչարյանի ու Սարգսյանի Կառավարությունների կողմից ԱԺ կողմից նախագծի ընդունումը «աննպատակահարմար ճանաչելուց» զատ խորհրդարանում նույն ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ կոալիցիան երկու անգամ բացառիկ միաձայնությամբ մերժեց օրինագծի ներառումն ԱԺ մեծ օրակարգ, որից հետո մեր որոշմամբ այն որպես հատուկ հարց ներառվեց, քննարկվեց, իսկ նույն քառյակ ուժերի պատգամավորները բոյկոտեցին քվեարկությունն ու նախագիծը չընդունվեց․․․
Այդպիսով՝ Արծվիկ Մինասյանի կուսակցությունն ու մնացյալը մերժեցին Արցախը ճանաչել որպես անկախ պետություն ոչ թե այն պատճառաբանությամբ, որ Արցախը Հայաստանի մաս է, այլ որ «Ալիևի հետ բանակցում ենք ու ապահովելու ենք, որ այդպես ճանաչվի»։
2010թ․ Վարչատարածքային բաժանման օրենքի փոփոխութամբ կրկին նույն չորս ուժերը Հայաստանի արևելյան սահմանից անդին ճանաչեցին Ադրբեջան․․․ Ոչ թե ճանաչեցին Արցախ, այլ ճանաչեցին Ադրբեջան, այդ թվում Խեյրմլին, Բաղանիս Այրումը, Աշաղի Ասկիպարան ու Կիզիլ Հաջիլին․․․ Չնայած դա չխանգարեց, որ այս գարնանը նախկին ԲՀԿ-ական ու այդ օրենքին քվեարկած Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյանը Բագրատ Գալստանյանի հետ միասին բառացիորեն աթոռը դնեն իրենց իսկ Ադրբեջան ճանաչած Խեյրմլիի տարածքում ու այդ թոռին նստած երգեն «Խեյրմլի դարձված իմ Կիրանց» երգը․․․․ Դեհ, Սոթքից, Տեղից, Գորիսից արևելք հատվածների (Քարվաճառով, Քաշաթաղով,, Բերձորով) Ադրբեջան անվանելու մասին չասեմ․․․ Ես, Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը դեմ քվեարկեցինք, իսկ մնացածը՝ համերաշխորեն ընդունեցին օրենք, որ Արցախն Ադրբեջան է և վերջ․․․
Քոչարյանի ասած՝ այսպիսի իրավաբանական խուլիգանություններից հետո, երբ Արցախը մեզանից խլվեց պատերազմում, հանկարծ հիշեցին, որ եղել է 1989թ․ Գերագույն խորհրդի որոշում, որով Արցախը Հայաստանի մաս է․․․ Բայց «չհիշեցին», որ այդ որոշման չեղարկողն էլ են իրենք եղել, անգամ ոչ Սահմանադիրը՝ ժողովուրդը, որը, ինչպես ՍԴ որոշումը համալիր մեկնաբանեց, Սահմանադրություն է փոխանցել Անկախության հռչակագրի այլ դրույթներ, իսկ, այ, Գերագույն Խորհրդի որոշման այդ հատվածը թողել է պատմության մեջ, որովհետև դրան համաձայն է եղել Արծվիկ Մինասյանի քաղաքական ուժն ու իրենց առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը․․․
Այսպիսով՝ խորհրդարանական ընդդիմություն կոչվող աղետը իրենց իշխանության ժամանակ ոչ միայն մասն է եղել Հայաստանի հետ Արցախի վերամիավորման ԳԽ որոշման անուղղակի չեղարկման, ոչ միայն հրաժարվել է Արցախն առանձին պետություն ճանաչել, այլ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․․․ Բանակցություններում քննարկված Արցախի հակամարտության կարգավորման տարբերակների մասին էլ կլռեմ․ Չկա մի կարգավորման տարբերակ, որտեղ Քարվաճառն ու Քաշաթաղը, Ակնան ու Ջրականը Ադրբեջան ճանաչված չլինի․․․ Նախկին ԼՂԻՄ-ի՝ որևէ այլ կարգավիճակ ստանալու բանալին էլ թողել էին Ալիևի ձեռքին /սկզբունքներից մեկն այնպիսին էր, որ Ալիևը պետք է դրան համաձայն լինի/, ինչպես քանիցս ԱԺ ամբիոնից հայտարարություններով զգուշացրել ու ահազանգել եմ ինքս, քանի որ գիտեի, որ Ալիևը երբեք ու երբեք չի համաձայնելու որևէ այլ բանի․․․
Ու հիմա եկել են դեմագոգիան, երեսպաշտությունը, կեղծավորությունը քոքել են ԱԺ դահլիճում, թե Անկախության հռչակագիրն ու ԳԽ որոշումը ժամանակի մեջ անքննելի, անանցանելի են ու չգիտեմ ինչ․․․ Սահմանադրական դատարանի վրա էլ մուննաթ են գալիս, որ իրենց կեղտերն ու «հերոսությունները» կետ առ կետ նկարագրել է ու ֆիքսել է, թե որն է Արցախի հանդեպ դավաճանությունը, փոխանակ գոնե շնորհակալ լինեն, որ Սահմանադրական դատարանը փակել է նաև պատուհանը, որ երբևէ սահմանադրական փոփոխության ժամանակ պրեամբուլա փոխվի․․․ Այո, փոխանակ շնորհակալ լինեն, որ ՍԴ-ն դա արել է ու դա ավելի մեծ իրավական ուժ ունի, քան իրենց հեղինակած ԱԺ ցանկացած հայտարարություն․․․
Առնվազն երկրի ու Արցախի գլխին այսպիսի զուլում հասունացնելուց հետո պետք էր ՍԴ-ին շնորհակալ լինելու մասին հայտարարության նախագիծ դրվեր շրջանառության մեջ, որ այլևս Հայաստանի որևէ իշխանություն, այդ թվում՝ գործողը, կաշկանդված է սահմանադրական որևէ հանրաքվեում Էրդողանի, Ալիևի ապօրինի պահանջով Հայաստանի սահմանադրության նախաբանը փոխելու հարցում, քանի որ ՍԴ որոշումը դա ցմահ արգելում է․․․
Ուղղակի ապշում ես, թե որքան կարող էին քաղաքականության մեջ բարոյականությանը սպանել, որ այսքանն անելուց հետո էլ գան ու այլոց մեղադրեն, թե «Արցախը ծախել են»․․․
Այն ինչ դիտում ես, ուղղակի վեր է, դուրս է ցանկացած երևակայությունից ու բարոյականությունից․․․
Ափսոս, Ալեն Սիմոնյանը տեղյակ չէր վերը նկարագրված ժամանակագրությանն ու փաստագրությանը։
Երանի գեթ այս մեկ նիստում ինքս լինեի Ազգային ժողովում ու ասելիքս ասեի․․․
Դեմագոգներ․․․
Քանի որ սեփական հրեշագործությունները «սրբացնելու» համար եկեղեցականի եք վերցրել որպես առաջնորդ, ձեր միակ անելիքն այն է, որ հրապարակավ նրա մոտ մեղքերի թողություն խնդրեք։
Ուրիշ ոչինչ այլևս չունեք անելու․․․