Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընդդիմության այն պնդումներին, թե հուլիսի 10-ին իրավապահների կողմից իրականացրած խուզարկությունների արդյունքում դաշնակցականների տանը հայտնաբերված նռնակը, օրինակ, մարտական չէ։

«Կատակ չէ։ Գրողը Քոչարյանի ՀՅԴ-ական պատգամավորն է, գրառումն էլ՝ ՀՅԴ գերագույն մարմնի անունից։

Մյուսն էլ ոչ անհայտ Իշխան Սաղաթելյանն է։ Պատկերացնել կարելի է, որ բոլորով պայմանավորվել են այս «ֆլեշմոբը» անել սեփական տեռորի հերթական փորձը սղցնելու համար․․․

Մի՛ մտածեք, թե այդքան միամիտ են կամ Բագրատ Գալստանյանի ասած կատեգորիան։

Քաղաքական տեխնոլոգիաների առումով հայտնի տրյուկ է. երբ մեղադրանքը լուրջ է ու հերքել չես կարող, սկսում ես թրոլինգ անել՝ թեման անլրջացնել, վերածել հումորի, որ պլստաս։

Իրենք էլ գիտեն, որ բռնվել են կեղտոտ արարքի վրա»,- գրել է նա՝ կից հրապարակելով Իշխան Սաղաթելյանի և Քրիստինե Վարդանյանի գրառումները նռնակի վերաբերյալ։ 

342