Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դիտարկվում է Բելառուսի դեմ հնարավոր ագրեսիային ի պատասխան՝  Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորությունը։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն ասել է Մինսկում ՌԴ եւ Բելառուսի պաշտպանության համատեղ կոլեգիայի նիստում։

Նա նաև հիշեցրել է ՌԴ-ի և Բելառուսի գործընկերությունը Միութենական պետության շրջանակներում: Մեկնաբանելով Ռուսաստանի նորացված միջուկային քաղաքականությունը՝ Բելոուսովը հավելել է, որ համաշխարհային իրողությունները այդ են պահանջում։

«Ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություններն անհրաժեշտություն են առաջացրել հստակեցնելու միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական ​​քաղաքականության հիմքերը։ Սա ներառում է միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը՝ ի պատասխան Բելառուսի՝ որպես Միութենական պետության անդամի դեմ ագրեսիայի»,- ասել է նա։ 

372