Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է News.am-ին լրագրողի հարցերին․ շոշափվել են խաղաղության պայմանագրին, ՀՀ քաղաքացուն, քաղաքականությանը, ՀՀ տնտեսական զարգացմանը, ՏՏ ոլորտին վերաբերող հարցեր։
Մասնավորապես պատասխանելով հարցին, թե ինչու է Ադրբեջանը մերժում Հայաստանի առաջարկած կետերով համաձայնագիրը, և արդյոք Հայաստանը կարող է պնդելով հասնել իր առաջարկին, Սուքիասյանը նշել է, որ արդյունքի, իհարկե, կհասնեն։
«Կհասնեն, քանի որ մեր ուզածը խաղաղությունն է չափորոշիչներով, որոնք ճանաչում է միջազգային հանրությունը և դա համարում է որպես պահանջ, նորմ։ Թե ինչու է այդպես անում Ադրբեջանը, ես չեմ կարող դրան պատասխանել, իրենք ավելի լավ կիմանան։ Սակայն տարածաշրջանում արդեն միտք է փոխվում, մոտեցում է փոխվում, հարաբերություններ են փոխվում, և ապագայում որոշ այսպիսի ցուցիչներ որոշիչ կլինեն»,- նշել է Սուքիասյանը։
Սուքիասյանը հարցազրույցում շեշտել է, որ չի կարծում, թե քաղաքակիրթ մարդը մտածի պատերազմի մասին, այն էլ այս դարում։ Խոսելով տնտեսական զարգացումից՝ պատգամավորը նկատեց, որ այս դարշրջանում տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, և ցանկացած մարդ, ով սիրում է իր ժողովրդին, իր պետությունը, նա նույնպես պետք է այդ գործիքներից օգտվի։
«Մենք մեծ կորուստներ ունեցանք 2020 թվականին, բայց դրանից հետո որոշակի սթափություն եղավ կազակերպչական առումով ևս։ Հայաստանը նույնպես տարածարջանում կամաց-կամաց իր տեխնոլոգիաներով, դիվերսիֆիկացված տնտեսությամբ բավականին ընկալելի, ընդունելի դարձավ»։
Խաչատուր Սուքիասյանը ցանկացավ օգտվելով առիթից կոչ անել, որ յուրաքանչյուր ոչ զբաղվի իր գորոծով․
«Առաջին հերթին իշխանության ներկայացուցիչները բարի լինեն, հարգեն ցանկացած քաղաքացու դերը նշանակությունը, նրա տաղանդը, առավելությունները»։
Մանրամասները՝ տեսանյութում։