Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց, թե ինչ է առաջարկում նախարարությունը գյուղացիներին, քանի որ այս սեզոնին բնակիչները կանգնած են բերքի սպառման խնդրի առաջ՝ հատկապես այն մարզի բնակիչները, որոնք սպառում են տեղական շուկան:

«Միայն ներքին շուկան չէ, նաև արտահանում ունենք: Օրինակ՝ կարտոֆիլի դեպքում 2023-ին արտահանում չենք ունեցել, բայց 2024-ի հունվար–սեպտեմբեր ամիսներին արդեն 2500 տոննա կարտոֆիլ է արտահանվել ՀՀ-ից: Անցած ամբողջ տարվա ընթացքում 7500 տոննա է ներմուծվել, որը մեծ թիվ չէ, բայց այս տարի 500 տոննա է ներմուծվել առաջին 10 ամիսներին, որն էլ բացարձակապես եղել է սերմացու»,- հարցին ի պատասխան ասաց Գևորգ Պապոյանը: 

Նախարարը նշեց, որ քանի որ այս տարի ձյունը շուտ է եկել Գեղարքունիքի մարզում և կարտոֆիլի բերքահավաքը դեռ չի ավարտվել, նախարարությունը և մարզպետարանը իրենց ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները կտրամադրեն գյուղացիներին, որպեսզի արագ կարողանան կարտոֆիլը հավաքել: 

«Մեր նպատակը արտահանման ռազմավարությունն է, և իմ կարծիքով՝  Էկոնոմիկայի նախարարությունը պետք է իր քաղաքականությունը տանի դեպի արտահանում: Մեր ծրագրերը միտված են արտաքին շուկաներում մեր ապրանքների մրցունակության բարձրացմանը, որովհետև եթե մի բան վաճառվի, արտադրությունը հետևից կգա»,- եզրափակեց Պապոյանը:
 

707