Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կողմ է արտահայտվել Սև ծովում նավագնացության ազատականացմանը, հայտնում է Գլխավոր քարտուղարի գրասենյակը:
«Գլխավոր քարտուղարն իր համոզմունքն է հայտնել, որ Սև ծովում նավարկության ազատության ապահովումն առաջնահերթ նշանակություն ունի Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և համաշխարհային պարենային ու էներգետիկ անվտանգության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Գուտերեշը «լիովին աջակցում է այս ուղղությամբ բանակցությունների շարունակությանը և իր խորին շնորհակալությունն է հայտնում Թուրքիայի կողմից կատարվող աշխատանքի համար»։
Բացի այդ, գագաթնաժողովի շրջանակում Գուտերեշը հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի, Եգիպտոսի, Պաղեստինի, Թուրքմենստանի և Բելառուսի ղեկավարների հետ։