Երևանի մուշտակների խանութում հայտնաբերվել է տղամարդու դի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոց 4 հասցեում գտնվող մուշտակների խանութում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները խանութում հայտնաբերել են Երևանի բնակիչ 50-ամյա Հակոբ Թ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
28 Հոկտեմբեր, 2024 00:37
437
Հրդեհ՝ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում
27 Ապրիլ, 2025 11:55
Մինչ ընտրություններ դժվար թե ստորագրվի Խաղաղության պայմանագիր․բայց իշխանությունը կունենա խաղաքարտեր․ տեսանյութ
22 Ապրիլ, 2025 19:43
Ղարաբաղը ձեզ համար եղել է ու կմնա իշխանության գալու ու ժողովրդի թալանելու միջոց․ Չախոյան
23 Մարտ, 2025 16:32