Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վստահելի չեն և իշխող կուսակցությանը մեղադրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային ռեսուրսների օգտագործման, ձայներ գնելու և ընտրողներին ահաբեկելու մեջ, ինչը հետաքննություն է պահանջում։

«Միջազգային դիտորդները արդյունքները չեն որակել որպես ազատ և արդար: Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ լիարժեք հետաքննելու ընտրությունների հետ կապված խախտումների մասին բոլոր հաղորդումները»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ: 

Պետքարտուղարը կոչ է արել Վրաստանի քաղաքական առաջնորդներին «հարգել օրենքի գերակայությունը, չեղյալ համարել հիմնարար ազատությունները խաթարող օրենսդրությունը և միասին աշխատել ընտրական գործընթացի թերությունները վերացնելու ուղղությամբ»:

187