Հայ բռնցքամարտիկները ևս 4 հաղթանակ են տոնել Բուդվայում․ երիտասարդական ԱԱ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայ բռնցքամարտիկները ևս 4 հաղթանակ են տոնել Բուդվայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: 57 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը 3 անգամ նոկդաունի է ենթարկել թուրք Ֆիդան Սակռիին, որից հետո մրցավարը արձանագրել է տեխնիկական նոկաուտ` հօգուտ Առստամյանի։
Բացահայտ առավելությամբ հաղթանակ է տոնել նաև 80 կգ քաշային Արմեն Պետրոսյանը։ Նա պարտության է մատնել Մոնտենեգրոյի ներկայացուցչին։ Իրենց մենամարտերը հաղթանակով ավարտել են նաև քաշային Արշակ Բաբլումյանն ու Անդրանիկ Մարտիրոսյանը։
Այսօր ռինգում ունենք մեկ ներկայացուցիչ։ 1/4 եզրափակչի ուղեգրի համար կպայքարի 63.5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը։
29 Հոկտեմբեր, 2024 20:47
682
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտել է մեկ արծաթե մեդալով
27 Ապրիլ, 2026 19:03
Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր
26 Ապրիլ, 2026 17:26
Խայտառակ մրցավարություն Աշխարհի գավաթում․Բազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարից. Բռնցքամարտի ֆեդերացիա
22 Ապրիլ, 2026 22:58