

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Շատ ջերմ հարաբերություններ ունենք և շատ տեղերում նաև այդ գործընկերային հարաբերությունները վերաճել են ընկերական հարաբերությունների, որոնք շատ են օգնում մեզ, մեր առօրյա խնդիրները կարգավորելու համար»,- այս մասին Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
ՔԿ նախագահը նշեց, որ իրենք ամենօրյա կապի մեջ են Դատախազության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի գործընկերների հետ. «Այդ դրական ցուցանիշները, որ երբեմն ներկայացվում են, հրապարակվում են, իմ կողմից հնչեցված, նաև պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցիչը ամբողջությամբ պայմանավորված է գործընկեր կառույցների հետ: Դա միայն Քննչական կոմիտեի ջանքերով հնարավոր չի լինի ապահովել»: