Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024թ․ հոկտեմբերի 28-ին Ղրղզստանում աշխատանքային այցելությամբ գտնվող Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) հանդիպել է Բիշքեկի քաղաքապետ Այբեկ Ջունուշալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

 

Հայ-ղրղզական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման համատեքստում հանդիպմանը հանգամանալից դիտարկվել է Հայաստանի և Ղրղզստանի մայրաքաղաքների մակարդակով փոխգործակցության հեռանկարը՝ վերջինիս իրավական ամրագրման շեշտադրմամբ։

 

«Երկուստեք ընդգծվել է ջանքերի պահանջվածությունը՝ միտված առաջարկությունների մշակման, որոնք կարող են լրացուցիչ հնարավորություններ ընձեռել փոխշահավետ առևտրատնտեսական նախագծերի, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտում փոխադարձ հետաքրքրություն իրականացնող նախաձեռնությունների իրականացման համար։ Ձեռք է բերվել համաձայնություն Երևանի և Բիշքեկի համագործակցության ներուժի գործնական իրագործմանը միտված հետագա քայլերի մասով»,- ասված է հաղորդագրության մեջ։

117