Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի դատախազությունը հետաքննում է խորհրդարանական ընտրություններում խախտումների վերաբերյալ 47 քրեական գործ։ Մառնեուլում քվեաթերթիկներ լցոնելու համար արդեն երկու հոգի են բերման ենթարկվել։ Դատախազության մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ 47 դեպք է տեղի ունեցել ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ քվեարկության ընթացքում։

Խոսքը կեղծիքների, քվեարկության հարկադրանքի և ապօրինի քարոզչության, քվեարկության գաղտնիության խախտման և ընտրողներին ուղղված սպառնալիքների մասին է։ Դատախազությունը հետաքննում է նաև լրագրողների վրա հարձակումների և նրանց գույքին վնաս պատճառելու դեպքերը։ Գերատեսչությունից հավելել են, որ Մառնեուլի ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման գործով երկու մարդ է բերման ենթարկվել։

Տեսանյութը՝ այստեղ։

270