Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

4,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Գերմսար քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի հյուսիսում՝ Սեմնան նահանգում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Գերմսարի պրեֆեկտ Ռեզա Հանին պարզաբանել է, որ միջադեպի պատճառով մի քանի բնակելի շենքերում անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետը։

Ըստ իրանական մեկ այլ գործակալության՝ IRIB-ի, երկրաշարժը զգացվել է Թեհրանում, ինչպես նաև նրա արվարձանում՝ Քերեջ քաղաքում շ։

Բացի այդ, ըստ գործակալության, ցնցումներ են զգացվել նաև Կում քաղաքում, որը Թեհրանի մերձակայքում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնն է։

324