Չինաստանում երիտասարդ կանանց ամուսնանալու համար պարգևավճար կտան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանի Լյուիհլյան քաղաքի իշխանությունները որոշել են պարգևավճար տալ երիտասարդ կանանց ամուսնության համար։ Ծրագիրը կսկսի գործել 2025 թվականի հունվարի 1-ից, գրում է Xinhua-ն։
Հաղորդվում է, որ մրցանակի համար կարող են դիմել մինչեւ 35 տարեկան կանայք, իսկ ամուսնությունը պետք է լինի առաջինը թե՛ հարսի, թե՛ փեսայի համար։ Այսպիսով, Լյուիհլյանի իշխանությունները որոշել են խթանել ծնելիությունը քաղաքում։
Պարգևավճարը կկազմի 1,5 հազար յուան, որը համարժեք է մոտ 210 դոլարին։
03 Նոյեմբեր, 2024 20:10
479