Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Պայմանավորվածությունները նույնն են՝ խաղաղության հաստատում, կոմունիկացիաների բացում և գերիների մասով»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը Կազանում, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


ԱԺ նախագահը նշեց, որ հստակ և նոր համաձայնություն ձեռք չի բերվել, խոսքը վերաբերում է եղած խնդիրները քննարկելուն և դրանց շուրջ երկկողմ համաձայնություններ ու լուծումներ գտնելուն:


«Սահմանազատման հետ կապված՝ ես կարծում եմ, որ այդ թղթի առկայությունը մեծագույն հաղթանակ է և Հայաստանի, և Ադրբեջանի համար: Սա առաջին միջպետական փաստաթուղթն է Հայաստանի և Ադրբեջանի միջև և դրա իրագործումը թե Հայաստանի Հանրապետության, թե Ադրբեջանի Հանրապետության անկախության և տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է»,- հավելեց Սիմոնյանը: 
 

280