Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ քաղաքականության վերլուծությունը ինձ թվում է շատ անշնորհակալ գործ է, եկեք ամերիկացիներին թողնենք հանգիստ, մենք մեր գործերով զբաղվենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Գևորգ Պապոյանը:

 

«ԱՄՆ-ն իր օրակարգով պետություն է, իր հզոր ինստիտուտներով: Մեր առաջնահերթությունները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն է, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է, ՀՀ-ում խաղաղություն հաստատելն է, հաստատված խաղաղության պայմաններում տնտեսության շարունակական աճի ապահովումն է, դրա հետևանքով ժողովրդի բարեկեցության ապահովումն է և այլն»,- ասաց Պապոյանը:

 

Նա նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններում ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա:

 

«Հայ-ամերիկյան հարաբերությունները ջերմ են, մենք գնում ենք ռազմավարական գործընկերության, դրա մասին թուղթ կա ստորագրված: Ես վստահ եմ, որ ոչ մի բան էլ չի փոփոխվելու, ջերմ ու լավ հարաբերությունները մնալու են»,- ասաց նախարարը:

 

261