
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
21-րդ դարի ամենատիտղոսակիր ծանրորդն այժմ զբաղվելու է քաղաքականությամբ: Տալախաձեն «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրվել է Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր:
Վրացական Politico լրատվական կայքի կողմից առաջնահերթությունների մասին հարցին՝ Տալախաձեն ասել է. «Այս երկու բաներն անհամատեղելի չեն։ Այս պահին ես վնասվածքի պատճառով չեմ մարզվում: Բացի այդ, այս պահին իմ կարիքն ունեն իմ երկրում: «Վրացական երազանք» կուսակցությունը հենց այն ուժն է, որն անհրաժեշտ է մեր երկրին Վրաստանում խաղաղություն և միասնություն պահպանելու համար»:
Նա Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի յոթակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն է՝ 2016 թվականից ի վեր ոչ մի մրցավեճում չի պարտվել։