Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իհարկե պետք է էլեկտրական մեքենա ձեռք բերեն, որ բենզինը չգողանան։ Մենք բոլոր գործիքները պետք է մտածենք այդպես։
ԱԺ-ում իր ելությում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Հիմա այդ գողությունը չկա, բյուջե է հավաքվում։ Մի քանի հազար կիլոմետր ճանապարհ է ՀՀ-ում կառուցվել։ Ես չգիտեմ՝ ինչից եք խոսում։ Խոսում եք շտապօգնությունից, բա չե՞ք ասում, առաջ մինչև շտապօգնությունը հասնում էր, խեղճ քաղաքացին մահանում էր, որովհետև էնքան փոս կար, որ տեղ չէր հասնում մեքենան, կամ ավելի վատ վիճակում էր հայտնվում հիվանդը։ Ճանապարհները կառուցվում են, հիմա էլ ասում եք չգիտեմ ում նկարը չեք դրել այնտեղ։ Մինչև անգամ տուրիստները զարմացած են, որ այդքան լավ ճանապարհներ կան մեզ մոտ, շատ տուրիստական կետեր է հասցվում՝ գյուղեր, եկեղեցիներ»,- նշեց Սուքիասյանը։