Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետության բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ: Այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

 

«Բանակը ունակ կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության 29,743 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը և սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ: Սա պարտավոր ենք սրբորեն կատարել»,- ասաց նա:

 

Պապիկյանը նաև անդրադարձել է օկուպացված տարածքներին և նշել. «Ինչ վերաբերում է օկուպացված շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքների խնդրին, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով, առավել ևս այս քաղաքական խնդրի ներքո ՀՀ բանակը բացի ՀՀ տարածքային ամբողջականությունը արտաքին հարձակումից պաշտպանելը, այլ խնդիր չունի և չի ունենալու»:

 

311