Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօր՝ բյուջի նախագծի այս քննարկման ժամանակ, մի շատ կարևոր բան տեղի ունեցավ՝ արձանագրվեց, պարոն վարչապետ, Ձեր կողմից առաջ քաշված և ՔՊ կուսակցության կողմից ընդունված իրական Հայաստան գաղափարախոսության բացարձակ հաղթանակ»,- ԱԺ իր ելույթում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

Դիմելով ընդդիմադիր խմբակցություններին՝ պատգամավորը ողջունեց և վստահեցրեց, որ ՀՀ քաղաքացին հենց դա է ուզում. «ՀՀ քաղաքացին ուզում է, որ խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունները բարձրացնեն սոցիալական բնույթի հարցեր, ենթադրյալ կոռուպցիայի մասին հարցեր և աշխատեն հանուն իրական Հայաստանի: 

Անդրադառնալով անձնական ունեցվածքի հարցին՝ Ալեքսանյանն ասաց. «Ծառայողական գույքին և առհասարակ պետական գույքին մեր մոտեցումը ու ձեր մոտեցումը իրարից տարբեր է ակնհայտորեն: Մենք մանկապարտեզին նայում ենք որպես մի տեղ, որը պետք է սարքել, որ երեխաները գնան, որպես նախակրթարան, սովորեն և այլն, ձեր իշխանության տարիներին նայել են որպես՝ ինչ վատ օբյեկտ կլինի, որ ես էժանով սեփականացնեմ: Ծառայողական մեքենային մենք նայում ենք որպես ծառայողական մեքենա, որը կա, տեղից տեղ է տեղափոխում, գոյություն ունի իրականության մեջ, ձեր իշխանության տարիներին դրան նայել են՝ արա լավ, ինչքան բենզին սրանով կքերենք, սրա «զապչաստի» վրա ինչքան փող կքերենք, վերջում էլ կդնենք աճուրդի, մեկը տենդերով կգա, էժանով կկպցնի»:
 

324