Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետաքննության օգտին՝ պարզելու, թե արդյոք դրանք համապատասխանում են «ցեղասպանություն» սահմանմանը: Այս մասին նա գրել է «Հույսը երբեք չի հիասթափեցնում. ուխտագնացություն դեպի ավելի լավ աշխարհ» գրքում, որը հաջորդ շաբաթ լույս կտեսնի մի շարք երկրներում Քրիստոնեության հոբելյանական տարվա առթիվ, որը նշվելու է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից 2025 թվականին:

Պոնտիֆիկոսը նշել է պաղեստինյան անկլավում տիրող ծանր հումանիտար իրավիճակը միգրացիայի պատճառների շուրջ քննարկումների համատեքստում։ Նա, մասնավորապես, գրել է հակամարտության գոտիներից փախստականների ընդունելության մասին.

«Ինչպես ասում են որոշ փորձագետներ, այն, ինչ կատարվում է Գազայում, ունի ցեղասպանության նշաններ, անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել, թե արդյոք այս սահմանումը համապատասխանում է իրավաբանական և միջազգային կազմակերպությունների ձևակերպմանը»,-գրքից հատվածներ է մեջբերել La Stampa թերթը:

414