Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ռուսաստանի Դաշնությունը միշտ բաց է և պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների միջև բանակցությունների համար»։

Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։

Նա նաև տեղեկացրել է, որ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հաջորդ տարի կայցելի Հայաստան. հնարավոր է առաջին եռամսյակի սկզբին։

Վերջին անգամ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Հայաստանում էր 2015 թվականի նոյեմբերին։

393