Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խորվաթիայում ավարտված Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի մրցաշարում ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվել է նաև երրորդ խաղում։

Վահագն Մինասյանի գլխավորած հավաքականը 1-3 հաշվով պարտվել է Բելառուսի Մ19 թիմին։ Հայաստանի հավաքականում միակ գոլը խփել է ռուսական «Ռոստովի» հարձակվող Դավիթ Բաթոյանը։

Նախորդ խաղերում հայ ֆուտբոլիստները պարտվել էին Խորվաթիային (0-4) ու Սերբիային (0-2)։

Հայաստանի Մ19 հավաքականն ավարտեց մրցելույթն ու դուրս մնաց հետագա պայքարից։

304