
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում է ⤵️
Ընկերները և բարեկամները՝ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանի մասին։
Փարաջանովի թանգարանը Երևանում՝ Հայաստանի ամենագրավիչ մշակութային հաստատություններից մեկը, որքան առնչվում է վարպետի, նույնքան էլ (առանց փոքրիշատե չափազանցության) Զավեն Սարգսյանի անվանը:
Առանց նրա թանգարանը՝ էսթետիզմի մի աներևակայելի հրավառություն, պարզապես գոյություն չէր ունենա, որովհետև հենց Զավեն Սարգսյանի շնորհիվ են փարաջանովյան արվեստի թանկ վկայությունները Թբիլիսիից հասել Երևան և հանգրվանել թանգարանում որպես ցուցանմուշներ: Զավեն Սարգսյանն է բառիս բուն իմաստով կյանք տվել թանգարանին՝ դառնալով նրա պահապան ոգին: Մենք պիտի անսահման երախտապարտ լինենք փարաջանովյան արվեստի այս անձնվեր տրուբադուրին. նա ասպետորեն անդավաճան մնաց իր կյանքի գործին և մեզ ժառանգություն թողեց մի անասելի հարստություն, որի արժեքը առաջին հերթին ինքն էր գիտակցում երկյուղածորեն և ամեն կերպ ջանաց այդ գիտակցությունը փոխանցել մեզ:
Մահը վերջակետ դրեց Զավեն Սարգսյանի երկրային ուղուն, բայց նրա գործը վերջակետ չունի, ինչպես Փարաջանովի արվեստը:
✍️ Զավեն Բոյաջյան