Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆուտբոլի Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրից տեղափոխված «Փյունիկ» - «Նոա» հանդիպման տոմսերն արդեն հասանելի չեն, հաղորդում է «Փյունիկի» ֆեյսբուքյան էջը։

«Այսօր երեկոյան Շենգավիթի «Ջունիոր սպորտում» կայանալիք հանդիպման տոմսերը բաշխվել են մեր ակումբի ակադեմիայի սաների, Սեկտոր 18 ֆան շարժման անդամների, մեր այլ երկրպագուների, մրցակից թիմի և նրանց երկրպագուների միջև: Հիմա արդեն իսկ տոմսերը սպառվել են:

«Փյունիկը» իր տնային հանդիպումները անցկացնում է ստադիոնում, որտեղ տեղերը խիստ սահմանափակ են. այն տեղավորում է առավելագույնը 1100 հանդիսական:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշվում է «Փյունիկի» հաղորդագրությունում:

«Փյունիկ» - «Նոա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին եւ կմեկնարկի 19:00-ին։

549