Լեհաստանի նախագահը Երասխում ԵՄ դիտորդական առաքելության հետ մասնակցել է պարեկությանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան Երասխում հանդիպել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահը նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակում կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը լեհ Մարեկ Կուբերսկին է։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են վերահսկել իրավիճակը և պարեկություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։
27 Նոյեմբեր, 2024 19:51
378
Հունիսի 1-ից փոխվում է D տեսակի ազգային մուտքի արտոնագրի դիմում-հայտի համար նախատեսված գումարի չափը. Լեհաստանում ՀՀ դեսպանություն
29 Մայիս, 2024 22:00
ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խոր բարեկամական կապերը. ԱԳՆ
03 Մայիս, 2024 18:09
Լեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
11 Մարտ, 2024 14:05